Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ»-ով թունավորված կինը մահացել է

3884
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 10:20
Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ»-ով թունավորված կինը մահացել է

Մեծ Բրիտանիայում մահացել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորված 44-ամյա Դոն Ստերջեսը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Իրավապահներն արդեն սկսել են հետաքննությունը:

Սքոթլենդ Յարդի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կինը մահացել է հուլիսի 8-ի գիշերը հիվանդանոցում:

Ինչպես նաև հաղորդվում է, որ թունավորման նոր դեպքից տուժած մյուս՝ 45-ամյա բրիտանացի տղամարդը գտնվում է հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում:

Ավելի վաղ բրիտանական մամուլը գրել էր այն մասին, թե ինչի շնորհիվ «Նովիչոկ»-ով թունավորումից հետո ողջ մնացին Սկրիպալները: