Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ է այսքան աղմուկ բարձրացել հենց Ամուլսարում հանք շահագործելու շուրջ». Շիրակ Բունիաթյան

562
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 09:50
«Ինչո՞ւ է այսքան աղմուկ բարձրացել հենց Ամուլսարում հանք շահագործելու շուրջ». Շիրակ Բունիաթյան

Բնապահպան Լևոն Գալստյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը գրում է․
Կփորձեմ պատասխանել բոլոր այն մարդկանց հարցին, թե ինչո՞ւ է հենց այսքան աղմուկ բարձրացել Ամուլսարում հանք շահագործելու շուրջ։
Չէ՞ որ Հայաստանում կան բազմաթիվ այլ հանքեր և այլն։ Ուրեմն ես այս հարցերին կպատասխանեմ հայ մարդու տեսանկյունից, և կփորձեմ իմ նշած փաստերով հիմնավորել ասելիքս։
Նախ եկեք ուշադիր նայեք ՀՀ քարտեզը։ Առողջարանային Ջերմուկ քաղաքը եթե ոչ միակ, ապա այն եզակի քաղաքներից է որտեղ մայրուղին մի կողմից մտնում և մյուս կողմից դուրս չի գալիս։
Սա այն բացասական կողմն է, որը ստիպում է քաղաքին գոյատևելու համար ունենալ պարտադիր սոցիալ-տնտեսական ուղղվածություն։ Ջերմուկի պարագայում դա առողջարանային լինելն է։ Այսինքն ամբողջ բնակավայրերը հենված և հիմնված է այդ ճյուղի վրա։ Երկրորդ, Ջերմուկը միջազգային բրենդ է ո'չ թե հագուստի կամ ժամացույցների ոլորտում, որին և կարող էր չխանգարել հանքարդյունաբերությունը, այլ էկոլոգիայի, գեր մաքուր և եզակի հանքային ջրի։ Երրորդ, Ամուլսարի հարևանությամբ հոսում են երկու խոշոր և մեկ փոքր գետեր (Արփա, Որոտան Դաբ)։
Այս գետերը լուրջ կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Երկուսի վրա էլ ահռելի ծախսերի շնորհիվ կառուցվել են Սևանա լճի սնուցման նպատակով ջրամբարներ։
Որոնց իրար միացնող թունելը անցնում է Ամուլսարի միջով։ Բացի նրանից, որ այս ջրերի որոշ մասը սնուցում են Սևանը մնացած մասը կենսական են ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բնակավայրերի համար։ Արփան անցնելով գրեթե ողջ Վայոց ձորի երկայնքով, ապահովելով բնակավայրերին մաքուր ջուր, թափվում է Տանձիկի լիճ։ Որից օգտվում է Նախիջևանի ինքնավար մարզը։ Ու էստեղ կա մի նրբություն, եթե մենք խոսում ենք Լիդիանին թույլտվությունից զրկելու դեպքում հավանական միջազգային դատերի մասին, պիտի չմոռանաք, որ հանքի շահագործման դեպքում աղտոտված ջրերի հոսքը դեպի Տանձիկի լիճ անխուսափելի է։ Դե իսկ այդ դեպքում միջազգային սկանդալը պատրաստ է իր բոլոր դատերով և ահռելի տուգանքներով։ Էստեղ կա մեկ այլ խնդիր ևս, Լիդիանը առանց Ջերմուկի բնակչության հետ հանրային լսումներ անելու, դեմ գնալով նրանց կամքին, փորձում է որոշել նրանց կեցության, և' սոցիալ-տնտեսական վիճակը։ Այսինքն ընդմիշտ խլելով առողջարանը և գյուղատնտեսությունը, առաջարկում է միայն կարճաժամկետ հանքարդյունաբերություն։ Ու եթե մարդը չունի ցանկություն և կամ առողջականը չի ներում որպեսզի աշխատի այդ ոլորտում պիտի ստիպված լքի բնակավայրը։ Քանի որ, այլ ոլորտներ ուղղակի չի կարող լինել քաղաքում։ Դե էլ չեմ խոսում փոշու, ծանր մետաղների, թթվային դրինաժի, ցիանիդի և այլ աղետալի բաների մասին»։