Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Միսս Հայուհի 2018» ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից, ով կմեկնի «Միսս Աշխարհ» (տեսանյութ)

1321
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 02:05
«Միսս Հայուհի 2018» ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից, ով կմեկնի «Միսս Աշխարհ» (տեսանյութ)

Ավարտվեց «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից։

Նա 24 տարեկան է։ Մասնագիտությամբ նկարչուհի է, զբաղվում է ոսկերչությամբ։ Հիմա պատրաստվում է բոլոր ուժերը կենտրոնացնել «Միսս աշխարհ» մրցույթում հավուր պատշաճի Հայաստանը ներկայացնելու համար։Ի դեպ, «Միսս Արմենիա 2017»–ից հետո Արենան եղել է առաջին մասնակիցն, ով դիմել է մրցույթին մասնակցելու համար։

Արենան ճանաչվեց նաև «Միսս Համերաշխություն», այս տիտղոսը շնորհվում է մասնակից աղջիկների ընտրությամբ։ Գեղեցկուհուն հաջորդում են Հռիփսիմե Խաչատրյանը, ով արժանացել է նաև «Միսս Տաղանդ» կոչմանը։ Երրորդ մրցանակը բաժին է հասել Սոնա Քերյանին։