Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնաբերվել է Արագած գյուղում կորած 2-ամյա երեխայի դին

675
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 23:10
Հայտնաբերվել է Արագած գյուղում կորած 2-ամյա երեխայի դին

Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանները և քաղաքացիները առվակի մեջ հայտնաբերել և դուրս են բերել են Ն. Կ.-ի (2016 թ.) դին: