Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումից մի երկու նկատառում, որ միգուցե սենյակից դուրս չեք նկատել». Վազգեն Գալստյան

496
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 22:35
«Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումից մի երկու նկատառում, որ միգուցե սենյակից դուրս չեք նկատել». Վազգեն Գալստյան

Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումից մի երկու նկատառում, որ միգուցե սենյակից դուրս չեք նկատել։

Կառավարական սեղանի մոտ աթոռ էր նախատեսված նաև Լիդիանի տնօրեն Հայկ Ալոյանի համար, սակայն երբ նա հանդիպեց բուռն դիմադրության այդ աթոռին չնստելու համար, Հայկ Ալոյանն անմիջապես նստեց ու ասաց, որ արդեն նստել է, սակայն շարունակվող դժգոհությունների պատճառով նա ստիպված եղավ արդեն Փաշինյանի ներկայությամբ զբաղեցնել իր իրական տեղը՝ Կառավարության դիմաց, ինչպես որ մենք բոլորս։
Ալոյանը, որ միգուցե նախկին կառավարության մոտ երբևէ փակ դռների չի բախվել, ստիպված էր զիջել իր համեստ տեղն ու վերադառնալ այնտեղ, որտեղ իրոք պիտի գտնվեր։

Մյուս հարցը, որին պետք է ուշադրություն դարձնել այն է, որ Վարչապետի կողմից առաջ քաշված երկու ուսումնասիրության ուղղությունները՝
1. Ջրի որակ, 2. Ջերմուկի բրենդ
փաստացի ընդունելի չէին հենց տեղի բնակիչների համար, քանի որ խնդիրն այս դեպքում միայն բնապահպանական չէ։ Այդ մասին պայքարի հենց սկզբից քանի անգամ ասել ու խոսել եմ։ Երբեք այստեղ պայքարող բնակիչը կոմպրոմիսի, փոխհամաձայնության չի գա բնապահպանական հարցերի շուրջ, քանի որ դա ընդամենը պայքարի միջոցն ու պատճառն է։
Բանակցել մեզ հետ բնապահպանական, տնտեսական կամ սոցիալական թեմաների շուրջ արդյունքի չի բերի։