Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Mercedes-ը մխրճվել է գազատար խողովակի մեջ. առաջացել է խոշոր հրդեհ (տեսանյութ)

590
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 12:40
Mercedes-ը մխրճվել է գազատար խողովակի մեջ. առաջացել է խոշոր հրդեհ (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որի մասին նախապես հայտնել էինք: Ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանն իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ն, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն բախման հետևանքով ամբողջովին վնասվել է գազախողովակն, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում: Աղբյուրը հայտնում է նաև, որ կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից, իսկ տեղեկությունները, թե տեղի է ունեցել պայթյուն, իրականությանը չեն համապատասխանում: