Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նախկին կոռումպացված կառավարութունը Ջերմուկն ազդակիր համայնք չճանաչելով՝ Լիդիանի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ». Թեհմիեն Ենոքյան

465
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 17:05
«Նախկին կոռումպացված կառավարութունը Ջերմուկն ազդակիր համայնք չճանաչելով՝ Լիդիանի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ». Թեհմիեն Ենոքյան

Բնապահպան, ակտիվիստ Թեհիմե Ենոքյանը Ֆեյսբուքում գրել է.

Նախկին կոռումպացված կառավարութունը 10 տարի շարունակ Ջերմուկ քաղաքը ազդակիր համայնք չճանաչելով՝ Լիդիան Արմենիայի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ շրջանցելու ջրային ռեսուրսների վրա ազդեցության պատշաճ գնահատումը և համայնքի կարծիքը օրենքով նախատեսված հանրային լսման տեսքով ամրագրումը: 2013-ին Տիկին Վիկտորիան դիմեց կառավարությանը ազդակիր ճանաչվելու պահանջով, սակայն անգամ ՀՀ Վարչական դատարանը չլսեց նրա բողոքը:
2016 թվականին միայն ազդակիր ճանաչեցին, սակայն Ջերմուկում հանրային լսում չանցկացրեցին: Ջերմուկում պատշաճ ուսումնասիրված չեն ստորգետնյա և մակերևութային ջրերը:
Ուսումնասիրված չէ 20 կմ Որոտան-Արփա թունելը և դրանով հոսող ջրերը դեպի Սևան:
Գեղարքունիքը նույնպես ազդակիր համայնք չի ճանաչվել: