Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին պատասխանատվության չի ենթարկվում

758
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 16:05
Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին պատասխանատվության չի ենթարկվում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

ՏՈՒԳԱՆՔ ԿԱՐՈ՞Ղ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԱՐԴՅՈՔ

1. Եթե օտարերկյա քաղաքացին ունի նաև ՀՀ քաղաքացիություն, այսինքն երկքաղաքացի է, ՀՀ-ում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման, այսինքն բնակության ռեժմի խախտման վարույթ չի կարող հարուցվել և վարչական պատասխանատվության չի կարող ենթարկվել:
2. Եթե ՀՀ քաղաքացին անձնագիրը կորցրել է կամ բնակվում է անվավեր անձնագրով, դրա համար չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության: Քաղաքացին կարող է դիմել անձնագիրը փոխանակելու կամ կորած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար:
Իրազեկված լինելը անձի իրավունքների պաշտպանության լավագույն միջոցներից մեկն է: