Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

621
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 00:55
ԱԱ-2018. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/4 եզրափակչի Ռուսաստան - Խորվաթիա հանդիպումը:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դենիս Չերիշևը, սակայն 39-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Անդրեյ Կրամարիչը։ Լրացուցիչ ժամանակում թիմերը 1-ական գոլ հեղինակեցին։ 101-րդ րոպեին ռուսների դարպասը գրավեց Դոմագոյ Վիդան, իսկ 115-րդ րոպեին Մարիո Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը՝ 2։2։ Հաղթողին որոշեց 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին խորվաթները։