Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իրազեկում`հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրանալու վերաբերյալ

748
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 22:40
Իրազեկում`հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրանալու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է։

«Եթե նախկինում հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրանալիս այն մեկ անգամ կարող էր երկարաձգվել 5 տարով, ներկայումս նման նորմ չի գործում:
Տվյալ դեպքում քաղաքացին պետք է դիմի այն փոխանակելու համար:
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն:
ICAO (քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) ստանդարտների համաձայն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելիս լուսանկարը 6 ամսից ավելի վաղեմության չպետք է լինի» :