Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Աղստև գետից դուրս է բերվել ԱԺ նախկին պատգամավորի ազգականի հոսանքահարված դին

993
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 20:25
Աղստև գետից դուրս է բերվել ԱԺ նախկին պատգամավորի ազգականի հոսանքահարված դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 17:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ գործարանի մոտակայքում, քաղաքացին հոսանքահարվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ Աղստև գետում, հայտնաբերվել է Մ. Ք.-ի (ծնված 1982 թ., Աչաջուր համայնքի բնակիչ) դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է:

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: