«Արաբկիր» ԲԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել
920
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 18:29
Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նրա խոսքով՝ երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին: «Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից ստացիոնար բուժում ստացող երեխան հուլիսի 6-ի գիշերը մահացել է»,- նշել է Ջանոյանը և հավելել, որ հետաքննություն է կատարվում, և գործն այժմ գտնվում է Ոստիկանությունում: Ջանոյանն ընդգծել է, որ դեռևս քննություն է կատարվում, և տղայի մահվան պատճառը կպարզվի միայն քննությունից հետո: |
Հրթիռային հարված՝ Չեռնիգովի ուղղությամբ. զոհերի թիվն աճում է (լուսանկար, տեսանյութ)
14513:48Պայթյուններ՝ Ղրիմում (տեսանյութ)
22510:30«Դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին դաժան ծեծել են». Վարազդատ Հարությունյան (տեսանյութ)
475Երեկ, 13:36Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի
468Երեկ, 12:36ԱՄՆ-ում զինամթերքի գործարան է այրվել (լուսանկար)
846Երեկ, 12:18Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում
65815.04.2024, 20:06