Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Արթուր Սաքունցի հորդորը`«նոր իշխանության ձախողմամբ շահագրգռվածներին»

519
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 21:05
Արթուր Սաքունցի հորդորը`«նոր իշխանության ձախողմամբ շահագրգռվածներին»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իմ մո՞տ է միայն այնպիսի տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ և ՀՀ քաղաքացիների գերազանց մեծամասնության անմիջական աջակցությամբ ՀՀԿ֊ին և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ժողովրդի կողմից միանշանակ վստահություն ունեցող իշխանությանը անպայման ցանկանում են որոշ «պարապ մնացածներ» անպայման ձախողված տեսնել, սեփական քաղաքական սնանկությունը փրկելու համար։

Ինչքան ճղճիմ ու փոքրոգի պետք է լինել պետության բարեկարգման հնարավորությունից բարձր դասել սեփական, նեղ, խմբային և էգոիստ շահերը։

Նոր իշխանության ձախողմամբ շահագրգռվածների մեթոդներն իրենց ողջ էությամբ հիմնված են բացառապես ստի և հերյուրանքների վրա։

Ավելի մանրամասն կանդրադառնամ ավելի ուշ։

Միայն մեկ հորդոր՝ չշփոթեք անպատժելի, լկտի, ցինիկ համակարգային կոռուպցիոն կառավարումը հաշվետու, թափանցիկ, թեկուզ կառավարման փորձի պակաս ունեցող իշխանության հետ։

Փորձը կարող է ձեռք բերվել. ազնվությունը կամ կա, կամ չկա։

Ձեր կեղտոտ ձեռքերը պահեք Ձեր գրպաններում կամ լվացվեք, մաքրվեք, եթե իհարկե հնարավոր է»։