Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Վաղը տոն ենք պարգևելու հայ երկրպագուներին». մամուլի ասուլիս՝ լեգենդների հանդիպմանն ընդառաջ

395
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 16:50
«Վաղը տոն ենք պարգևելու հայ երկրպագուներին». մամուլի ասուլիս՝ լեգենդների հանդիպմանն ընդառաջ

Հուլիսի 8-ին ժամը 19։45 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է լեգենդների խաղ՝ Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների միջև։ Այսօր մամուլի ասուլիսի շրջանակներում Կաֆուն, Խրիստո Ստոչկովը և Վենսան Կանդելան:

Կաֆու. «Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ հաճելի է այստեղ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ներկա կգտնվեն վաղվա խաղին մեծ հաճույք կստանան: Ամենակարևորն այն է, որ ուրախացնենք հայ ազգին ու բոլոր երկրպագուներին»:

Խրիստո Ստոիչկով. «Առաջին անգամ չեմ Երևանում, Երևանի մասին միշտ խոսել եմ Ջորկաեֆի հետ: Վաղվա խաղից հիանալի ակնկալիքներ ունեմ: Վաղը չենք մրցակցելու, այլ խաղալու ենք բոլորիդ համար, տոն ենք պարգևելու հայ երկրպագուներին»:

Վենսան Կանդելա. «Ցանկանում ենք ժպիտ պարգևել վաղը խաղին ներկա գտնվող բոլոր մարդկանց: Մեծ պատիվ է գտնվել այստեղ»: