Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իրանում 50 ադրբեջանցի ակտիվիստ է ձերբակալվել

1861
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 14:35
Իրանում 50 ադրբեջանցի ակտիվիստ է ձերբակալվել

Իրանի ավտանգության ուժերն ավելի քան 50 ադրբեջանցի ակտիվիստի են ձերբակալել, ովքեր հավաքվել են «Բաբեկի ամրոցի» մոտ, հաղորդում է Araznews-ը:

Ձերբակալման պատճառները հայտնի չեն:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիները տարիներ շարունակ հուլիսին հավաքվել են այդ ամրոցի շրջակայքում, որը համարում են իրենց թյուրքական ինքնության խորհրդանիշը: Վերջին տարիներին այդ հանդիպումները չի հաջողվել իրականացնել՝ Իրանի անվտանգության ուժերի ճնշումների պատճառով: