Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Էդ չափի պրոյեկտներն առանց Սաշիկի տղու ընկերուհու ավտոյի համար փող քցվելու չէին լինում». Ապրես Զոհրաբյան

631
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 17:30
«Էդ չափի պրոյեկտներն առանց Սաշիկի տղու ընկերուհու ավտոյի համար փող քցվելու չէին լինում». Ապրես Զոհրաբյան

Բնապահպան Ապրես Զոհրաբյանը Ֆեյսբուքում գրել է.

Նիկոլի Ամուլսարի պահով արգումենտը, որ մարդիկ էսքան գործ են արել, ընդհանրապես արգումենտ չի: Հիշում եմ ժամանակին Թռչկանի պահով բուլկին էր ասում՝ մարդիկ էսքան գործ են արել՝ նկատի ունենալով ՓՀԷԿ կառուցողների ծախսերը: Ու իրոք արել էին, բայց դե դա արդեն իր պրոբլեմն էր: 2012-ին էս Լիդիանը, որ դեռ Գեոթիմ էր, ասում էր արդեն 35 միլիոն եմ ծախսել ու սենց ամեն տարի ինչ-ինչ ծախսեր անելով իր ոտը պնդեցնում էր: Չնայած, որ հենց էդ տարի է իրենց ասվել, որ ինչ արել եք անցած լինի: Հիմա Հայաստանում էկոլոգիական ակտիվիզմի բում է և հելեք ու ս-ը գրեք մենք ձեզ Ջերմուկ չունեք տալու: Էլի եմ ասում՝ էդ չափի պրոյեկտները Հայաստանում առանց Սաշիկի տղու ընկերուհու ավտոյի համար փող քցվելու չէր լինում: Մնում է բռնել, բուլկու չամիչները թափել և նա կասի՝ ինչը ինչից հետո է եղել: Ու թող Նիկոլը հարցի իրավական և դրա հետևում թաքնված կոռուպցիոն ռիսկը չլղոզի: Էս հարցի լուծումը հենց դրա մեջ է թաքնված: Տեսականորեն էքսպերտները շատ բան կարող են ասել՝ սա վտանգավոր է, սա անվտանգ է: Մեկին դա կարող է համոզիչ թվալ, մեկին՝ ոչ: Բացի այդ կյանքը ցույց է տալիս, որ տեսականը շատ հաճախ գործնականի հետ չի բռնում: Մեր օրերում կոռուպցիայի դեմ պայքարը ամբողջ աշխարհում հասկանալի արգումենտ է: Էնպես, որ Դուխով Ամուլսար: