Թերեզա Մեյը սպառնացել է պաշտոնանկ անել Բորիս Ջոնսոնին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության անդամներին խոստացել է պաշտոնանկ անել ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և մյուս նախարարներին, եթե նրանք փորձեն խոչընդոտել Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրսբերման հարցով կառավարության ծրագրին, հաղորդում է The Times-ը: «Մենք դեռ մշակում ենք Brexit-ի հարցով մեր դիրքորոշումը, ես կառավարության իմ գործընկերներին թույլ եմ տվել արտահայտել իրենց անձնական դիրքորոշումը: Եվ այժմ, երբ առաջարկը համաձայնեցվել է, անհրաժեշտ է հավաքական պատասխանատվություն կրել»,- պարբերականը մեջբերում է Մեյի խոսքը: Քննարկումների արդյունքներով կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ին առաջարկել է ազատ առևտրի գոտի ստեղծել և սահմանել ապրանքների և գյուղատնտեսական մթերքի ցուցակը, որոնք չեն հայտնվի հետագա սահմանափակումների ներքո: Սակայն այս ծրագիրը ձեռնտու չի թվացել առավել «կոշտ» մոտեցման կողմնակիցներին, ովքեր կարծում են, որ այդպիսով Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ-ից կախվածությունը: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54