Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բուֆոնը տեղափոխվեց ՊՍԺ (տեսանյութ)

284
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 12:10
Բուֆոնը տեղափոխվեց ՊՍԺ (տեսանյութ)

Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը տեղափոխվեց ՊՍԺ: 40-ամյա իտալացին ֆրանսիական ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ: Կարիերայիս ընթացքում առաջին անգամ լքեցի Իտալիան։ Շնորհակալ եմ ակումբին և ակումբի նախագահին՝ վստահության համար: Ուզում եմ թիմին փոխանցել իմ էներգիան, փորձն ու հաղթանակների ծարավը»,- նշել է Բուֆոնը։

«Բոլորս հպարտութ ենք, որ Բուֆոնը միացել է ՊՍԺ-ի ընտանիքին: Մեր նախագծում Ջանլուիջին իր համար իդեալական պայմաններ տեսավ»,- նշել է ՊՍԺ-ի նախագահ Նասսել Ալ Խելաիֆին: