Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իշխանությունն օգտակար գործ արած կլինի, եթե պարզի գազի և էլեկտրականության գնագոյացման իրական մեխանիզմները». Արման Մելիքյան

480
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 02:10
«Իշխանությունն օգտակար գործ արած կլինի, եթե պարզի գազի և էլեկտրականության գնագոյացման իրական մեխանիզմները». Արման Մելիքյան

Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը և կոռուպցիայի դեմ ծավալվող պայքարին զուգահեռ գործող իշխանությունն իրապես օգտակար գործ արած կլինի, եթե պարզի բնակչությանը մատակարարվող գազի և էլեկտրականության գնագոյացման իրական մեխանիզմները և, օրենքի տառին համապատասխան դրանց հանդեպ խիստ վերահսկողություն սահմանելով, պարտադրի մատակարարներին՝ էապես նվազեցնել գները: Նույնը պետք է արվի ներկրվող բենզինի ու դիզվառելիքի, դեղորայքի և սնունդի մանրածախ գների վերահսկողության մասով: