Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը
Երեկ սկանդալ էր հասունացել Սուրբ գեղարդի շուրջ, քանի որ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները պարզել էին, որ Գարեգին Բ-ն դրանից մի մաս է պոկել ու նվիրաբերել Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետին, լուրեր կային նաև, որ գեղարդը վաճառվել է: Ավելի ուշ Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել էր Աստվածամուխ սուրբ գեղարդը։ «2004-ին Ռուսաց եկեղեցու պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում: Այդ հատվածը հանվել է սուրբ գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում»,- հայտնել էր նա։ Այս պահին Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը, որը Մայր տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը: |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18