Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նախկին ԱԱԾ-ական Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակվել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավար. «Հրապարակ»

802
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 10:25
Նախկին ԱԱԾ-ական Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակվել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մենք տեղեկացանք, որ արդեն տևական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխատանքի է գնում. նա նստում է «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»:

Մանրամասները՝ թերթի համարում: