Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո

823
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 00:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո

Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամներ: Կենտրոնում վարչապետին դիմավորեցին Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններն ու գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Շրջայցի ընթացքում Հայաստանի վարչապետը ծանոթացավ Թումոյի ինքնուսուցողական հարթակներին ու Թումո շավղին, այցելեց ծրագրավորման, տառատեսակների դիզայնի, եռաչափ սկանավարման և այլ դասընթացներ։ Պարոն Փաշինյանը նաև հանդիպեց թումոցիների հետ կենտրոնի փայտե աստիճաններին և, ստանալով Թումոյի ավանդական «աներես խնդրանքները», նույն պահին կատարեց դրանիցից մեկը՝ մտնելով ֆեյսբուքի ուղիղ եթեր: Ավելի ուշ՝ Թումոյի երաժշտական սենյակում, Թմբաթայի կատարումը վարչապետը նույնպես ցուցադրեց ուղիղ եթերով։ Ձայնագրման ստուդիային, կինոթատրոնին և այլ դասասենյակների ծանոթանալուց հետո պարոն Փաշինյանը հասավ Թումոյի ռոբոտաշինության սենյակ, որտեղ ուսանողները մասնակցում էին աշխատարանի NASA-ի ինժեներ Արծրուն Դարբինյանի հետ։Կենտրոնով պտտվելուց հետո Փաշինյանը զրույց ունեցավ Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի, Թումոյի խորհրդի անդամներ Սերժ Թանկյանի, Բեկոր Փափազյանի, Լիսա Գրիգորյանի և Ֆրենկ Մելքոնյանի հետ: Հանդիպմանը Թումոյի ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկեցին կենտրոնի ապագա ծրագրերը, ինչիսիք են Թումո լաբերը (Convergence Center), որը մեծածավալ նորարարական կենտրոն է ճարտարագիտության և կիրառական գիտությունների ոլորտում համալսարանական տարիքի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, և 24 նոր կենտրոններ հիմնելու միջոցով Թումոյի ծրագիրը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու նախագիծը։ Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Թումոյի տարբեր ծրագրերին՝ ուղղված կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Թումո