Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ռուս քաղաքապետին հաճոյանա՞լ էր պետք հայոց հազարամյա Առաքելական հպարտ եկեղեցուն». Նարինե Դիլբարյան

461
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 02:10
«Ռուս քաղաքապետին հաճոյանա՞լ էր պետք հայոց հազարամյա Առաքելական հպարտ եկեղեցուն». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը գրում է. «Ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր ոլորտում, ով իշխանություն է ունեցել կամ դեռ ունի՝ ինքնիրավչությամբ է զբաղվել, ազգային հարստությունները ի սպաս դրել անձնական եսի շահերին, ռուս քաղաքապետին հաճոյանա՞լ էր պետք հայոց հազարամյա Առաքելական հպարտ եկեղեցուն, այդ մասունքի հետ շփվելո՞ւ անգամ իրավունքն ուներ դույն ռուսաստանցի գործիչը՝ միթե մոռացվել է Աստվածաշնչյան պատգամը՝ մի արկանէք զմարգարիտս առաջի խոզաց, անմեկնելի քայլ է կատարվել, ու երկյուղ է ծագում, որ նման այլ քայլեր ևս կատարվել են, ու դեռ չգիտենք: Արթուն կացէք, զի ոչ գիտէք զաւրն եւ զժամն»: