Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. Բելգիան հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

389
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 23:55
ԱԱ-2018. Բելգիան հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Կազանի «Կազան Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/4 եզրափակչի Բրազիլիա - Բելգիա հանդիպումը: Բելգիան 2։1 հաշվով հաղթեց Բրազիլիային։ Հանդիպման 13-րդ րոպեին բրազիլացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆերնանդինյոն, իսկ 31-րդ րոպեին բելգիացիները, Քևին Դե Բրույնեի գոլի շնորհիվ, կրկնապատկեցին հաշիվը։ Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, փոխարինման դուրս եկած բրազիլացի Ռենատու Աուգուստոն գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Այսպիսով, Բելգիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Ֆրանսիայի ընտրանու հետ։