Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. առաջին խաղակեսից հետո Բրազիլիան պարտվում է Բելգիային (տեսանյութ)

341
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 22:50
ԱԱ-2018. առաջին խաղակեսից հետո Բրազիլիան պարտվում է Բելգիային (տեսանյութ)

Կազանի «Կազան Արենա» մարզադաշտում ընթանում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/4 եզրափակչի Բրազիլիա - Բելգիա հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո Բրազիլիան 0։2 հաշվով պարտվում է Բելգիային։ Հանդիպման 13-րդ րոպեին բրազիլացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆերնանդինյոն, իսկ 31-րդ րոպեին բելգիացիները, Քևին Դե Բրույնեի գոլի շնորհիվ, կրկնապատկեցին հաշիվը։