Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բագրատ Նավոյանը լքեց «Ալաշկերտ»-ի նախագահի պաշտոնը

293
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 21:30
Բագրատ Նավոյանը լքեց «Ալաշկերտ»-ի նախագահի պաշտոնը

Փոփոխություն է տեղի ունեցել «Ալաշկերտ»-ի ղեկավար կազմում: Ակումբի հիմնադիր-նախագահ և սեփականատեր Բագրատ Նավոյանի հրամանով «Ալաշկերտ»-ի նախագահ է նշանակվել սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը:

«Իմ նախաձեռնությամբ «Ալաշկերտ»-ի նախագահի պաշտոնին նշանակվել է ակումբի սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը: Հաշվի առնելով իմ զբաղվածությունը և ակումբի նախագահի՝ թիմի կողքին ամեն րոպե լինելու անհրաժեշտությունը, կայացրել եմ այս որոշումը: Ես լիովին վստահում եմ Կիմ Առաքելյանի մասնագիտական ունակություններին և վստահ եմ, որ նա մեր ակումբին մեծ օգուտ կբերի նոր պաշտոնում: Այս տարիների ընթացքում նա շատ մեծ աշխատանք է կատարել սպորտային տնօրենի պաշտոնում»,- նշեց Բագրատ Նավոյանը:

Նշենք, որ Կիմ Առաքելյանը զբաղեցնում էր «Ալաշկերտ»-ի սպորտային տնօրենի պաշտոնը 2014 թվականից: