Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. Ֆրանսիան հաղթեց Ուրուգվային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

298
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 19:55
ԱԱ-2018. Ֆրանսիան հաղթեց Ուրուգվային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/4 եզրափակչի Ուրուգվայ - Ֆրանսիա հանդիպումը: Ֆրանսիան 2։0 հաշվով հաղթեց Ուրուգվային։ Հանդիպման 40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռաֆաէլ Վարանը, իսկ երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, ֆրանսիացիների առավելությունը կրկնապատկեց Անտուան Գրիզմանը։ Այսպիսով, Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Բրազիլիա - Բելգիա զույգի հաղթողի հետ