Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Նովիչոկ»-ով թունավորումից հետո ինչի՞ շնորհիվ ողջ մնացին Սկրիպալները». բրիտանական մամուլ

1882
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 17:00
««Նովիչոկ»-ով թունավորումից հետո ինչի՞ շնորհիվ ողջ մնացին Սկրիպալները». բրիտանական մամուլ

Մեծ Բրիտանիայի անվտանգության ուժերը կարծում են, որ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը «Նովիչոկ»-ով թունավորումից հետո ողջ մնացին հորդառատ անձրևների շնորհիվ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Պարբերականի խոսքով՝ անձրևները նվազեցրել են Սկրիպալների տան բռնակի վրա հայտնաբերված նյարդապարալիտիկ նյութի կոնցենտրացիան, քանի որ նյութը խոցելի է դառնում խոնավ եղանակի պայմաններում:

«Եթե չլինեին անձրևները, Սերգեյ և Յուլիա Սկրիպալները կմահանային»,- ասել է անվտանգության ուժերում պարբերականի աղբյուրը:

Նշենք, որ մայիսի 18-ին Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի բժիշկը հայտնել էր, որ Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել, իսկ Յուլիայի դուրսգրման մասին հայտնի էր դարձել ապրիլի 10-ին: