Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Երևանյան կինոերեկո» խորագրով ֆիլմերի բացօթյա դիտում՝ Կարապի լճի հարակից տարածքում

380
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 01:00
«Երևանյան կինոերեկո» խորագրով ֆիլմերի բացօթյա դիտում՝ Կարապի լճի հարակից տարածքում

Հուլիսի 12-ին՝ ժամը 20:30-22:30-ը, մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան կինոերեկո» խորագրով ֆիլմերի բացօթյա դիտում: Միջոցառման շրջանակում կցուցադրվեն «Ոսկե ծիրան 2018» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերը:

Նշենք, որ «Երևանյան ամառ 2018» ծրագրով միջոցառումը նախատեսված էր հուլիսի 7-ին, սակայն հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով: