Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՀՀ նախագահը դատարանների նախագահներ է նշանակել

344
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 14:10
ՀՀ նախագահը դատարանների նախագահներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 11-ի ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գագիկ Հովհաննիսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Կուրեխյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: