Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Գագոն իմ մեծ ախպերնա». Ծառուկյանի կողմից ծեծված Հարությունովի նոր հայտարարությունը

412
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 14:40
«Գագոն իմ մեծ ախպերնա». Ծառուկյանի կողմից ծեծված Հարությունովի նոր հայտարարությունը

Հուլիսի 2-ին օլիմպավանում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը՝ բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի հայրը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Ոստիկանությանը տված ցուցմունքներում Հարությունովը նշել է, որ իրեն հարվածել է Գագիկ Ծառուկյանը և նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը։

Ավելի ուշ Հարությունովի կինը հերքել է ամուսնու խոսքերը՝ նշելով, որ նա դեղերի ազդեցության տակ է եղել և սխալ է խոսել։ Երեկ տուժողը՝ Վյաչեսլավ Հարությունովը, Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստատեսությամբ, հայտարարություն է տարածել՝ հակասելով իր տված ցուցմունքներին։ Նա նշել է, որ 7 տարի է ընտանիքներով մոտ են Ծառուկյանի հետ և տարածված բոլոր լուրերը սուտ են։

«7 տարիա ընտանիքներով ընկերություն ենք անում Գագիկ Ծառուկյանի հետ, իմ կինը՝ նրա կնոջ հետ, տիկին Ռոզան ինձ մայր է։ Էս էրկու տարիա տղես խուզարկվումա, հարսս թոռանս հետ մնումա Երևան, խեղճ էրեխես էլ Մոսկվայից չի կարում գա։ Էկա Երևան, պարոն Ծառուկյանի հետ ինչքան հնարավորություն կար, ուզում եմ տենամ, ոչ մի ձև չի ստացվում, զանգում եմ Նաիրա Զոհրաբյանին, զանգում եմ Էդոյին, ասում եմ. «Խնդրում եմ ինձ 5 րոպե ժամանակ տվեք, որ ես բացատրեմ իմ մեծ ախպորը, թե ինչնա իմ մեծ պատճառը, խի եմ ես սենց ջղայնացած»։ Օրը էկավ ես իմ մեծ ախպոր խաթր գնացի Բաքու (խմբ․՝ նկատի ունի 2015-ի Բաքվում կայացած Եվրոպական խաղերը, որտեղ մեկնել էր որդու հետ), որ չկասկածեն, որ մեր բոքսը գնումա։ Հիմա ես չեմ հասկանում, այ ձեր ցավը տանեմ, այ ժողովուրդ ջան, էս ի՞նչ կինո եք սարքում իմ գլխին, ի՞նչի եք մեզի դուշմանացնում։ Գնացել եմ, կանչեցի, ասեցի․ «Ուզում եմ հետդ խոսամ»։ Ասեց․ «Արի նստենք խոսանք»։ Ներս մտնելուց ինչ-որ մեկը մտավ Գագոյի թևը, ասեց. «Պարո՛ն Ծառուկյան, ձեզ մի րոպե կարելիա»։ Ծառուկյանն ինձ ասեց․ «Սլավի՛կ ջան, հեսա մի րոպե սպասի գալիս եմ»։ 5 րոպե, 10 րոպե, 20 րոպե․․․ Ասի էս անգամ էլ չէկան, էս ինչ են էլի գլխիս սարքում։ Ջղայնացա, սենց աթոռ-մաթոռ շուռ տվի, ընդեղ ջուր էր, ինչ էր, բեմ էլ կար էտ անտերը ընդեղ, ոտս սոթ տվեց ընգա էտ աթոռի վրա, էս կողքս մի քիչ ցավաց։ Հելա դուրս, մեկել զգացի, որ շունչս մի քիչ կտրվումա, ասի «Մի հատ ինձ հասցրեք հիվանդանոց, տենամ ինչա էղել»։ Էկա հիվանդանոց, ջղայնացած, մի քիչ էլ գժված, բա էս ինչա եղել, ասի «Սաղ Գագոն ու Էդոն են, սաղ մեղավոր, չեմ հասկանում ո՛չ ինձ, ո՛չ էրեխուս ոչ մի բանի տեղ չեն դնում, էս ամենամեծ տեղը հասնելու եմ, իմ էրեխու հարցերը լուծեմ»։ Ժողովո՛ւրդ ջան, Գագոն իմ մեծ ախպերնա, մենք ընտանիքներով մոտիկ ենք, ոչ դուշման ենք, ոչ էլ կարանք դուշման լինենք։ Գագոն իմ մեծ ախպերնա, իմ ընգերնա, իմ օջախի ընգերնա»,- նշել է Հարությունովը։

Ոստիկանությանը տված ցուցմունքը՝ 1։00 րոպեից
«Կենտրոն» ՀԸ-ով հնչեցրած հայտարարությունը