Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարչապետի առաջարկը չգոհացրեց բնապահպաններին

496
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 12:10
Վարչապետի առաջարկը չգոհացրեց բնապահպաններին

Ավարտվեց Ամուլսարի հանքի շահագործման թեմայով վարչապետի, բնապահպանների, «Լիդիանի» ներկայացուցիչների հետ հանդիպումը: Կառավարության ղեկավարի առաջարկը չգոհացրեց բնապահպաններին: «Քննարկելու բան չկա, հանքը չի շահագործվելու ու վերջ: Մենք մեր կյանքի գնով կանգնելու ենք, շարունակելու ենք փակել ճանապարհը»,- ասացին ջերմուկցիները:

Հիշեցնենք՝ առաջարկվել էր փորձագիտական խումբ ստեղծել՝ մասնագետների, բնապահպանների ու ընկերության աշխատակիցների ներգրավվածությամբ. «Հանքի հետ կապված որոշումները պետք է պայմանավորված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ էմոցիաների վրա»,- ասել էր Փաշինյանը: