Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հանքի վերաբերյալ որոշումները պետք է պայմանավորված լինեն փաստերի, այլ ոչ էմոցիաների վրա». ՀՀ վարչապետ

284
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 11:25
«Հանքի վերաբերյալ որոշումները պետք է պայմանավորված լինեն փաստերի, այլ ոչ էմոցիաների վրա». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետն այս պահին դահլիճային հանդիպում է անցկացնում «Լիդիան»-ի ներկայացուցիչների ու բնապահպանների հետ:

«Հանքի հետ կապված որոշումները պետք է պայմանավորված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ էմոցիաների վրա: Այո, տեսականորեն կարելի է էմոցիոնալ որոշումներ կայացնել, բայց դրանք էդքան էլ օգտակար չեն ու բացի այդ, ունենք դե յուրե իրավիճակ: Եթե որևէ ապօրինություն անենք գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, կարող ենք բարդ խնդիրների առաջ կանգնել: Երկու հնարավոր պատասխան կա՝ հանքի շահագործմանը կազդի ջրերի որակի վրա և երկրորդ, հանքի շահագործումը բացասական ազդեցություն չի ունենա ջրերի որակի վրա: Նույնն էլ Ջերմուկի զարգացման, զբոսաշրջային ոլորտին է վերաբերում: Մենք բոլորով համաձա՞յն ենք փորձագիտական պատասխաններն ի գիտություն ընդունել ու շարժվել: Ունենք իրավիճակ, որ հանքի շահագործման 80 տոկոսն արդեն արված է: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք: Բայց ես մի նպատակ ունեմ՝ դա ՀՀ հավասարակշռված շահն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ առաջարկելով քննարկման թեմա դարձնել միայն տվյալ երկու հարցը: «Եթե պարզվի՝ հանքի շահագործումը չունի նեգատիվ հետևանքները, ինչո՞ւ ենք պայքարում, ուղղակի չենք ուզում, որ շահագործվի և վե՞րջ»,- շարունակեց վարչապետը: Առաջարկվեց փորձագիտական խումբ ստեղծել՝ մասնագետների, բնապահպանների ու ընկերության աշխատակիցների ներգրավվածությամբ: