Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պոլինա Օսետինսկայան և Կարեն Շահգալդյանը ելույթ կունենան «Արմենիա» փառատոնի եզրափակիչ համերգին

419
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 17:05
Պոլինա Օսետինսկայան և Կարեն Շահգալդյանը ելույթ կունենան «Արմենիա» փառատոնի եզրափակիչ համերգին

Հուլիսի 6-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ երեկոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան և ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը կղեկավարի մալթացի հանրահայտ դիրիժոր Ալան Չիրքոփը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններից։

Նշենք, որ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան հայտնի է նաև գրական շրջանակներում. նրա՝ 2008 թվականին գրած «Մնաս բարով, թախիծ» վերտառությամբ ինքնակենսագրական գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Այստեղ նա պատմում է փառքի և հիասթափության, աշխատանքի և նվաստացման, երաժշտության և սկանդալային պահերով լի իր կյանքի դժվարին ուղու մասին։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։