Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞». Նիկոլ Փաշինյանը` Մեղրիի մաքսապետին

1161
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 14:50
«Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞». Նիկոլ Փաշինյանը` Մեղրիի մաքսապետին

«Էս ի՞նչ վիճակ ա, ոչ նորմալ գծանշում կա, ոչ աղբաման, տարածքն անբարեկարգ ա, չէ՞ որ սա սահմանային մուտք ա, պետության մասին առաջին տպավորությունն այստեղից ա սկսվում: Դժվա՞ր էր բարեկարգել... Սա աղբաման ա՞, 21-րդ դարում սա աղբաման ա՞: Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞, հյուրերին տե՞նց են ընդունում: Հլը էն սայլակները՝ ոնց որ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբը լինի: Հաստատ բավարար միջոցներ կան բարեկարգելու, ոչ թե կիսավայրենի տարածք թողնելու»,- «Մեղրի» ազատ տնտեսական գոտի կատարած այցի ժամանակ վարչապետը խիստ նկատողություն արեց պատասխանատուներին՝ հանձնարարելով կարճ ժամկետներում կարգի բերել մաքսային տարածքը. «Կվերացնեք էդ աղբամանը, նորմալ աղբամաններ կշարեք, կբարեկարգեք»,- ասաց նա:

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ հանդիպումներ անցկացրել Սիսիանի, Կապանի, Գորիսի, Քաջարանի բնակիչների հետ:

Ներկայացնում է «Ազատություն»-ը