Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մինգեչաուրի ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել

882
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 14:35
Մինգեչաուրի ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել

Այսօր առավոտյան ադրբեջանական ժամանակով ժամը 8:25-ին կրկին հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Մինգեչաուրի ՋԷԿ-ում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կրկին վթարվել է տրանսֆորմատորը: Տրանսֆորմատորի յուղը ծածկել է 400 քմ տարածք:

Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ հրդեհ էր բռնկվել նույն ՋԷԿ-ում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը: Ենթակայաններից մեկի տրանսֆորմատորի վթարի հետևանքով գրեթե ողջ Ադրբեջանը հոսանքազրկվել էր: Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր երկրի 39 քաղաքում, այդ թվում Բաքվում և Գյանջայում:

Մինգեչաուրի ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել