Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Խոշոր վթար Մխչյան գյուղում. բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. կան տուժածներ

388
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 14:45
Խոշոր վթար Մխչյան գյուղում. բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. կան տուժածներ

Արարատի մարզում, հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Մխչյան –Մրգավետ գյուղամիջյան ճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Սերգեյ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 01 AԼ 707 համարանիշի և 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 35 QԼ 797 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդներից Գարիկ Ս.-ն, նրա ուղևորներ 35-ամյա Նարինե Խ.-ն, 10-ամյա Էրիկ Ս.-ն, 21-ամյա Լևոն Ս.-ն տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի վարորդ Սերգեյ Ա.-նն ու նրա ուղևոր 42-ամյա Վարդիթեր Խ.-ն: