Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Էստոնական բանկում Ադրբեջանից և Ռուսաստանից մինչև 7 միլիարդ եվրո են «լվացել»

2082
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 13:00
Էստոնական բանկում Ադրբեջանից և Ռուսաստանից մինչև 7 միլիարդ եվրո են «լվացել»

Էստոնական Danske Bank-ի մասնակցությամբ հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ բանկի ստորաբաժանումներից մեկում Ադրբեջանից և Ռուսաստանից մինչև 7 միլիարդ եվրո են «լվացել», հաղորդում է Berlingske պարբերականը:

Խոսքը 7 միլիարդ եվրոյի մասին է, հնարավոր է, այդ գումարն ավելի մեծ է, որի ծագման մասին պարբերականը չի հայտնում: Ինչպես նաև անհայտ են կոնկրետ անուններն ու ընկերությունների անվանումները:

Ադրբեջանից և Ռուսաստանից «փողերի լվացման» աղմկահարույց գործի մասին ավելի վաղ հայտնել էր «Sputnik Estonia» պարբերականը՝ նշելով, որ հետաքննությունը պետք է ավարտին հասցնի, ինչպես հույս է հայտնել Danske Bank-ը, այս տարվա սեպտեմբերին:

Բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանկի ստորաբաժանման մենեջմենթի ողջ կազմն աշխատանքից ազատվել է, իսկ հետաքննությունը ցույց կտա, թե ինչ անօրինական գործողություններ է կատարել բանկը: