Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.

«Բերաններիդ կողպեք կդնեք, մտքներիդ էլ հետը. դուք հային իր տան մեջ չե՛ք կարող հայհոյել». ակտիվիստները՝ «Լիդիան Արմենիա»-ին

193
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 13:25
«Բերաններիդ կողպեք կդնեք, մտքներիդ էլ հետը. դուք հային իր տան մեջ չե՛ք կարող հայհոյել». ակտիվիստները՝ «Լիդիան Արմենիա»-ին

«Ականջների հետևն առանց հայերի կտեսնեն, Ամուլսարը չեն տեսնի: Այսօր ոսկու տենդի պատճառով Հայաստանը դարձել է իրենց համար սիրելի՞: Ամուլսարն իրենց ստամոքսի բանը չէ, դա իրենց թույլ չենք տա կուլ տան: Սա Հայաստանն է... Եկեք հյուր, մենք հյուրասեր տեսակ ենք, եկեք հյուրասիրենք մեր սրտի ամենաջերմ անկյուններում, բայց երբե՛ք ձեզ, ում տեսքով ուզում է լինեք, թույլ չենք տա մեր օրիորդներին հայհոյեք.. ձեր օրիորդների հե՛րն եմ անիծել, անինքնասեր շանորդիներ»,- «Լիդիան Արմենիա»-ի դիմաց հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող բնապահպան ակտիվիստերից մեկը՝ հավելելով. «Շնորհակալ եղեք, որ ձեզ թույլ ենք տալիս մեր Արարատի բնության օդը շնչեք, շնորհակալ եղեք մեր երիտասարդներին, որ ձեր պիղծ արյունը չեն հեղել այնտեղ: Բախտներդ բերել է, որ 92-ի տղերքը չեն եղել էնտեղ, էս սերունդը շինարար, շենացնող սերունդ է...: Բերաններիդ կողպեք կդնեք, մտքներիդ էլ հետը: Դուք հային իր տան մեջ չե՛ք կարող հայհոյել»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ բնապահպանները, գյուղացիները բողոքի ակցիաներ են անցկացնում «Ամուլսարը սար է, հանքավայր չէ» կարգախոսով: Նրանք պահանջում են Ամուլսարի ոսկու հանքը շահագործող ընկերությանը դադարեցնել շինարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության դիմաց ցույց էին անում նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները՝ պահանջելով բացել Ամուլսար տանող ճանապարհը:

Նշենք, որ վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Ջերմուկ՝ հանդիպելու Ամուլսար տանող ճանապարհը փակած քաղաքացիների հետ: