Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Լիդիան Արմենիային» կոչ ենք անում իր անգլիացի աշխատակիցների սանձերը քաշի». բողոքի երթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

726
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 11:45
«Լիդիան Արմենիային» կոչ ենք անում իր անգլիացի աշխատակիցների սանձերը քաշի». բողոքի երթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Երևանում Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, Բնապահպանության նախարարության մոտից, մեկնարկել է քայլերթ՝ հաջակցություն Ամուլսարի հանքի ճանապարհները փակած Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների։

Երթի մասնակիցներն այս պահին «Լիդիան Արմենիա» ընկերության երևանյան գրասենյակի շենքի մոտ են. նրանք վանկարկում են՝ «Լիդիան, հեռացի՛ր»:

«Լիդիան Արմենիային» կոչ ենք անում իր անգլիացի աշխատակիցների սանձերը քաշի. Հայաստանը հայերինն է»,- հայտարարեցին բնապահպան ակտիվիստները:

Նշենք, որ ակցիային ներկա է նաև քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:

Ակտիվիստներն ընտրել են «Ամուլսարն առանց հանքի» կարգախոսը: