92-ամյա ամերիկուհին որդուն սպանել է, որպեսզի իրեն ծերանոց չտանի
ԱՄՆ-ում 92-ամյա կինը սպանել է որդուն, որպեսզի վերջինն իրեն ծերանոց չտանի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը: Աննա Մեյ Բլեսինգի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել միտումնավոր սպանության համար: Ոստիկանության փաստաթղթերի համաձայն՝ նա մի քանի օր մտածել է հանցանքի մասին: «Դու վերցրեցիր իմ կյանքը, այդ իսկ պատճառով ես վերցնում եմ քոնը»,- ոստիկանության հաղորդմամբ՝ ասել է 92-ամյա կինը Արիզոնայում ոստիկանության կողմից իր տանից դուրս բերվելու ժամանակ: Նա ապրում էր որդու և որդու ընկերուհու հետ: Բլեսինգը ոստիկանությանը հայտնել է նաև, որ մտադիր է սպանությունից հետո ինքնասպան լինել: Նրա 72-ամյա որդին ցանկանում էր մորը ծերանոց տանել, քանի որ դժվար էր դարձել միասին ապրելը: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կինը հանել է դեռևս 1970-ականներին գնված հրացանն ու կրակել որդու վրա: Հրացանը պահել է նաև նրա 57-ամյա ընկերուհու վրա, ում հաջողվել է վերցնել զենքն ու նետել սենյակի անկյունում: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30