Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ամերիկացիների կեսը Թրամփին ռասիստ է համարում

4139
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 11:20
Ամերիկացիների կեսը Թրամփին ռասիստ է համարում

ԱՄՆ-ի Քուինիփեքի համալսարանի հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների 49%-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռասիստ է համարում, հաղորդում է Интерфакс-ը:

Տվյալների համաձայն՝ ամերիկացիների 47%-ը չի համարում, որ պետության ղեկավարը ռասիստ է:

Միևնույն ժամանակ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը բացասական է վերաբերում նախագահին:

Հարցման մասնակիցների մոտ 58%-ը Թրամփին անկեղծ մարդ չի համարում, իսկ մոտ 55%-ը կարծում է, որ նախագահը չունի առաջնորդի հատկանիշներ և չի մտածում ամերիկացիների շահերի մասին:

Բացի այդ, ամերիկացիների մոտ 53%-ը հավանություն է տալիս Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպմանը: