Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արտանիշ գյուղում 2 երեխա է կորել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

426
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 10:15
Արտանիշ գյուղում 2 երեխա է կորել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

Հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ-ն (2003թ.) և Է. Ղ-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: