Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.

«Լիդիանը ճնշում է գործադրում ՀՀ կառավարության վրա». ՀԲՃ

127
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 17:05
«Լիդիանը ճնշում է գործադրում ՀՀ կառավարության վրա». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«Ինչպես գիտենք, Ամուլսարի հարցով իրավիճակը հետևյալն է. արդեն 13 օր է շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, նաև Երևանի և այլ տեղերի բնակիչների շնորհիվ հանքի մուտքերը փակ են: Վարչապետի հանձնարարականով կազմավորվել է աշխանաքային փաստահավաք խումբ, որը պետք է եզրակացություն տա հանքի (ան)օրինականության վերաբերյալ: Լիդիան ընկերությունը ճնշում է գործադրում ՀՀ կառավարության վրա, որպեսզի հանքի մուտքերը բացվեն և իրենք շարունակեն աշխատանքները: Ճնշումներ կան նաև ԱՄՆ դեսպանի կողմից հանքն աջակցող հայտարարությունների տեսքով, որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրված տեղեկություններ են փոխանցում (օրինակ Հանրային հեռուստատեսությունը):

Ինչ կարող ենք անել յուրաքաչյուրս Ամուլսարի համար այս պահին.

1. Կարևոր է թեման թեժ պահել Հայաստանյան օրակարգում, այսինքն հրապարակել ու տարածել հոդվածներ, տեսանյութեր, ակտիվորեն գրել սոցիալական ցանցերում:
2. Հերթափոխով գնալ հանքի մուտքերը փակ պահելու:
3. Ֆինանսապես և սննդամթերքով աջակցել հանքի մուտքերը փակողներին: Եթե հարակից համայնքների բնակիչ եք, հաճախ այցելեք, մի քանի ժամով, սնունդ տարեք:
4. Երևանում երեկոյան միջոցառումներ կազմակերպել Ամուլսարի թեմայով կամ Ամուլսարին նվիրված, օրինակ ֆիլմի դիտումներ, համերգներ և այլն:
5. Գրել ստատուսներ և թեգ անել պատասխանատուներին, որպեսզի ամեն օր ՖԲ-ը լցված լինի Ամուլսարով:
6. Պատրաստել նյութեր միջազգային դաշտի ու մեդիայի համար, նյութեր թարգմանել ու տարածել անգլերենով:
7. Տորոնտոյի ֆոնդային բորսայում, Լիդիանի էջում տեղադրել հոդվածներ, տեսանյութեր, գրառումներ անգլերենով։
8. Զորակցության խոսքեր ստանալ տարբեր խմբերից, ովքեր իրենց երկրներում նույնպես պայքարում են բնության և արդարության համար:
9. Թեղուտի, Քաջարանի, Կապանի, Ալավերդիի և մյուս վայրերի բնակիչներին մոբիլիզացնել, որ գրեն իրենց խնդիրները կապված աղտոտված միջավայրի հետ»։