Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Համացանցը ծաղրում է Բաքվին՝ հայկական դրոշի պատճառով

836
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 13:50
Համացանցը ծաղրում է Բաքվին՝ հայկական դրոշի պատճառով

Հուլիսի 3-ին ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի՝ Կոլումբիա-Անգլիա հանդիպման ընթացքում Բաքվի ամենահայտնի շինություններից մեկը՝ «Flame Towers» բարձրահարկ շենքերից մեկը գունավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Զավեշտալին այն է, որ Ադրբեջանում կրկին շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները։ Համացանցի օգտատերերը բուռն ծաղրում են ադրբեջանցիներին՝ տարածելով լուսանկարը։