Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց Կոլումբիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

250
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 00:55
ԱԱ-2018. Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց Կոլումբիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Մոսկվայի «Օտկրիտիյե Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչի Կոլումբիա - Անգլիա հանդիպումը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման 57-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի՝ 11-մետրանոցից խփած գոլով, սակայն խաղավարտին՝ ավելացրած 3-րդ րոպեին, կոլումբիացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Յերի Մինան՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որը նույնպես չորոշեց դիմակայության հաղթողին։ Հերթը հասավ 11-մետրոնոց հարվածաշարին, որտեղ ավելի ուժեղ գտնվեց Անգլիան։