Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայկական ավելի քան 1500 բեռնատար մի քանի օր է՝ մնացել են ռուսական սահմանին կանգնած՝ ռուսական կողմի արհամարհական պատասխանների դեմ միայնակ

637
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 23:50
Հայկական ավելի քան 1500 բեռնատար մի քանի օր է՝ մնացել են ռուսական սահմանին կանգնած՝ ռուսական կողմի արհամարհական պատասխանների դեմ միայնակ

Արդեն մի քանի ժամ է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով ՀՀ քաղաքացիներից, ովքեր բարձրաձայնում են, որ մի քանի օր է՝ Հայաստանի սահմանից իրենք բեռնատարներով անցել և հասել են Լարսի սահման, սակայն այնտեղ լրիվ տիրում է անարխիա, ու հայ վարորդներն արժանանում են արհամարհանքի։ Ահազանգողները նշում են, որ բեռնատարների թիվն անցնում է 1500-ը, և շատ բեռնատարներ բարձված են գյուղմթերքներով, հիմնականում՝ ծիրան։ Նրանք ասում են, որ տեղի աշխատակիցները (նկատի ունենալով ռուսներին) արհամարհական պատասխաններ են տալիս իրենց, ու իրենք խնդրում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հսկողության տակ վերցի խնդիրը, քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանից հույս չունեն, որ նա միջոցներ կձեռնարկի ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։