Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. 4 մահացածներն ու վիրավորը հայեր են՝ մեկ ընտանիքի անդամներ

826
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 19:25
Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. 4 մահացածներն ու վիրավորը հայեր են՝ մեկ ընտանիքի անդամներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամը 17։00-ի սահմաններում Լև Տոլստոյ-Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ՀՀ քաղաքացի՝ 37-ամյա Դավիթ Իսկանդարյանի վարած Volkswagen Passat մակնիշի M 021 TВ /71 համարանիշի և 37-ամյա Իսլամ Թխակունալիևի վարած Hyundai Sonata մակնիշի Т480 00/199 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Իսկանդարյանը, նրա ուղևորներ՝ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսա Իսկանդարյանը, 1-ամյա Աննա Իսկանդարյանը տեղում մահացել են, իսկ 8-ամյա Արևիկ Իսկանդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի բժշկական կենտրոն։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Հայաստանի քաղաքացիներ են։