Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արցախը մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նոր նախարար ունի

369
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 19:10
Արցախը մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նոր նախարար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: