Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Եթե կրթական համակարգը «ռեստարտ» չանենք, մնալու ենք սրընթաց զարգացող աշխարհի հետամնաց անկյունը». Ոսկան Սարգսյան

475
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 16:00
«Եթե կրթական համակարգը «ռեստարտ» չանենք, մնալու ենք սրընթաց զարգացող աշխարհի հետամնաց անկյունը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ո՞րն է գիտատեխնիկական ոլորտում ձեր առաջընթացի գաղտնիքը: Նա ասել է՝ մենք ուսուցչին տվել ենք վարչապետի չափ աշխատավարձ, կայսեր չափ արժանապատվություն: Մեր դպրոցներում միայն տնօրեններն են իրենց լավ զգում, նույնիսկ՝ շատ լավ, ուսուցիչները այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ նրանց հարսանիք չեն հրավիրում: Ավագ դպրոցներն այդպես էլ չկայացան, կրկնուսույց ուսուցիչները դասերին աշակերտներին ցածր գնահատական են նշանակում, որպեսզի իրենց մոտ վճարով պարապեն: Կրկնուսույցի պարապմունքներն էլ հաճախ հենց դպրոցի տարածքում է կատարվում: Աշակերտներ կան, որ ամիսներով դասի չեն գալիս կամ Ռուսաստանում են, սակայն այստեղ գնահատականներ են «ստանում»: Դպրոցների տնօրեններ գիտեմ, որ տարիներով տեղում քարացել-մնացել են, համակարգիչը և համացանցը նրանց համար անհասանելի տիեզերք է: Եթե կրթական համակարգը «ռեստարտ» չանենք, մնալու ենք սրընթաց զարգացող աշխարհի հետամնաց անկյունը: